ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Կրեմլի մոտ ընդդիմության ցույց է, կան տասնյակ ձերբակալվածներ

Կրեմլի մոտ ընդդիմության ցույց է, կան տասնյակ ձերբակալվածներ
01.01.2015 | 15:35

Մոսկվայի կենտրոնում՝ Մանեժնի հրապարակում, մեկնարկել է ռուսաստանյան ընդդիմության չարտոնված հանրահավաքը: Կրեմլի պարիսպների մոտ ցուցարարները բողոքում են ընդդիմության առաջնորդներից Ալեքսեյ Նավալնու և նրա եղբոր գործերով դատարանի որոշման դեմ: Ավելի վաղ ոստիկանությունն սկսել էր արգելափակել դեպի Մանեժնի հրապարակ տանող ճանապարհները, ցուցարարների մի խումբ էլ գոյացել էր Տվերսկայա հրապարակում և այլուր: Ըստ «Դոժդի»՝ հանրահավաքը բազմամարդ է և շարունակվում է համալրվել, ավելանում է ձերբակալվածների թիվը: Առաջինը ձերբակալվել է Պուտինի հասցեին վիրավորական արտահայտություններ վանկարկած անհայտ անձը: Կարճ ժամանակով ձերբակալվել է նաև ընդդիմադիր հայտնի գրող Դմիտրի Բիկովը: Ձերբակալվել է նաև Մանեժնի եկած Ալեքսեյ Նավալնին, նրա նկատմամբ տնային կալանք էր սահմանվել, սակայն նա մետրոյով եկել է Մանեժնի: Ըստ Russia Today-ի՝ Նավալնուն, սակայն, ոչ թե բանտ են տանում, այլ իր բնակավայր, որը լքելու իրավունք նա չուներ: Ցույցը, ըստ BBC-ի, շարունակվում է «Պուտինը գող է», «Ոչ պատերազմին» և այլ վանկարկումներով: Բախում է գրանցվել կոզակների և Նավալնու կողմնակիցների միջև: Բողոքի ակցիա է նաև Սանկտ Պետերբուրգում:

Դիտվել է՝ 490

Մեկնաբանություններ